Ուռուցքաբանություն
Նախանշաններ, որոնց դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան. armeniamedicalcenter.am
![Նախանշաններ, որոնց դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան. armeniamedicalcenter.am Նախանշաններ, որոնց դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան. armeniamedicalcenter.am](up/article/big/file_60597_2087194.jpg)
Ինչպիսի՞ նախանշաններ են հուշում ուռուցքային հիվանդության մասին:
Ուռուցքային հիվանդությունների ժամանակ գոյություն ունեն ընդհանուր նախանշաններ, որոնք կարող են լինել բոլոր ուռուցքային հիվանդությունների ժամանակ և սպեցիֆիկ՝ կախված ուռուցքի տեղակայումից:
Ընդհանուր նախանշաններն են՝ աշխատունակության անկումը, քաշի կորուստը, ախորժակի վատացումը, տրամադրության անկումը և այլն:
Սպեցիֆիկ նախանշանները տարբեր ուռուցքների դեպքում միմյանցից բավականին տարբեր են: Օրինակ, մաշկի ուռուցքների ժամանակ մաշկի վրա առաջացած խոցոտված մակերեսը, մելանոմայի դեպքում՝ նախկինում եղած խալի չափերի, գույնի, կառուցվածքի փոփոխությունը՝ փափուկից ավելի կոպիտ դառնալը, արյունահոսության ի հայտ գալը, կրծքագեղձի ուռուցքների դեպքում՝ ուռուցքային գոյացության շոշափումը` կրծքագեղձում, որը նախկինում չի եղել և այլն:
Որո՞նք են սպեցիֆիկ նախանշանները որովայնի օրգանների ուռուցքների ժամանակ:
Որովայնի օրգանների, մասնավորապես` մարսողական օրգանների դեպքում, նախանշանները հիմնականում որովայնի շրջանի ցավերն են, այրոցները, սրտխառնոցը, փսխումները: Եթե փսխումը սև գույն ունի՝ դա նշանակում է, որ ուռուցքն արյունահոսում է, որի ժամանակ կղանքը կարող է սև գույն ունենալ: Արյունահոսություն կարող է լինել նաև ստամոսի խոցի ժամանակ: Սակայն խոցային և ուռուցքային արյունահոսությունները տարբերվում են միմյանցից. խոցի ժամանակ ցավը կրում է ժամանակավոր բնույթ՝ ի հայտ է գալիս գիշերը, ուղիղ կապ ունի սնունդ ընդունելու հետ, իսկ ստամոքսի ուռուցքի դեպքում ցավը մշտական է և սնունդ ընդունելու հետ կապը բացակայում է (նշանակություն չունի՝ սնունդը գիշե՞րն է ընդունել, թե՞ ցերեկը):
Երկարատև խոցային անամնեզ ունեցողների մոտ խոցը կարող է բարդանալ ուռուցքով, և եթե ցավը փոխվում է` դառնում մշտական, դա անհապաղ բժշկի դիմելու ցուցում է:
Որովայնի օրգանների ուռուցքների դեպքում կարող են լինել նաև մարսողական օրգաններին բնորոշ ընդհանուր ախտանշաններ՝ մարսողության խանգարում, աշխատունակության անկում, քաշի կորուստ, ախորժակի վատացում:
Ինչպիսի նախանշաններով են արտահայտվում գինեկոլոգիական, միզասեռական ուռուցքները:
Գինեկոլոգիական ուռուցքների դեպքում կարող են լինել արյունային արտադրություն սեռական ուղիներից, միզասեռական համակարգի դեպքում՝ միզային ուղիներից, որոնք կնոջը կամ տղամարդուն կստիպեն դիմել բժշկի:
Ողնաշարի ուռուցքների դեպքում ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս:
Ողնաշարի ուռուցքների դեպքում նախանշան է մշտական ցավերի առաջացումն այդ շրջանում կամ վերջույթներում: Նման ցավեր լինում են նաև ճողվածքների ժամանակ, այդ պատճառով ախտորոշումը պետք է իրականացվի համապատասխան մասնագետի կողմից: Գլխի ուռուցքներին բնորոշ են գլխացավերը, հնարավոր է դիտվեն ցնցումային նոպաներ, որոնք մինչև այդ երբեք չեն եղել:
Նման ախտանշանները պետք է անհանգստության պատճառ լինեն:
Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին:
Քանի որ ոչ ուռուցքային հիվանդությունների ժամանակ նույնպես դիտվում են ընդհանուր ախտանշաններր, և կոնկրետ ուռուցքի նախանշանները քիչ են, ուստի ցանկալի է որևէ ախտանշան ի հատ գալու դեպքում դիմել բժշկի և հետազոտվել: Միայն բժիշկը կարող է ասել, թե այդ գանգատի հիմքում ինչ է թաքնված:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am](up/article/small/file_64015_2697327.png)
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com](up/article/small/file_63597_5912098.jpg)
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com](up/article/small/file_63113_8191275.jpg)
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
![](images/calendar.png)
![Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com](up/article/small/file_62487_715937.jpg)
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
![](images/calendar.png)
![Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com](up/article/small/file_62413_4151646.jpg)
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
![](images/calendar.png)
![Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62372_4807775.jpg)
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
![](images/calendar.png)
![Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com](up/article/small/file_61979_1139664.png)
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
![](images/calendar.png)
![Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61971_1030269.jpg)
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
![](images/calendar.png)
![Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com](up/article/small/file_61676_4831258.jpg)
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
![](images/calendar.png)
![Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com](up/article/small/file_61615_8734567.jpg)
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com](up/article/small/file_61493_4188441.png)
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
![](images/calendar.png)
![Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com](up/article/small/file_61402_2307938.jpg)
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն